ՄհերՀարթենյան

«ԳՈՐԾԱՐԱՐ»կուսակցության համայնքապետի թեկնածու

Նոյեմբերի 29-ին քվեարկում ենք համար 9-ին։

Կարդալ նախընտրական ծրագիրը
Մհեր Հարթենյանը

Սիրելի՛ բնակիչներ

Նոյեմբերի 29-ին Բաղրամյան համայնքում կայանալիք ավագանու ընտրություններում ես՝ Մհեր Հարթենյանս, հանդես եմ գալիս «ԳՈՐԾԱՐԱՐ» կուսակցության նախընտրական ցուցակով՝ 9-րդ համարով։

Համայնքի զարգացումը պահանջում է աշխատանք, պատասխանատվություն և հետևողականություն։

Մհեր Հարթենյան

Նախընտրական պաստառ. Մհեր Հարթենյան, «ԳՈՐԾԱՐԱՐ», նոյեմբերի 29, 9

Բաղրամյան համայնքի նախընտրական ծրագիր

«Գործարար» կուսակցություն, քվեաթերթիկ № 9

Առաջիկա 5 տարիների ընթացքում մեր համայնքում կյանքի կոչվելիք այս ծրագրի հիմքում ընկած է մեկ գլխավոր չափանիշ՝ Բաղրամյան համայնքի բնակչի արժանապատիվ ու հարմարավետ կյանքը։ Մեր հիմնարար սկզբունքներն են.

Անաչառություն և հավասարություն
Օրենքի գերակայություն և որակյալ ծառայություններ բոլոր բնակիչներին։
Ուղիղ կապ և արագ արձագանք
Խնդիրները բարձրաձայնելու և դրանց ընթացքին անմիջապես հետևելու իրական հնարավորություն։
Կարիքահեն պլանավորում
Համայնքային ծրագրերի ձևավորում՝ բնակիչների հետ հանրային քննարկումների հիման վրա։

Լսված բնակիչ, արդյունավետ համայնքապետարան, զարգացող Բաղրամյան։

1Արդյունավետ, թափանցիկ և մասնակցային կառավարում
  • Մասնակցային բյուջետավորում. Բնակիչների ներգրավում ծրագրերի և առաջնահերթությունների ընտրությանը։
  • Բաց երկխոսություն. Կարևոր որոշումների ընդունում՝ բնակավայրերում հանրային քննարկումների միջոցով։
  • Թափանցիկություն. Բյուջեի, ծախսերի և սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ կանոնավոր հաշվետվություններ։
  • Էլեկտրոնային ծառայություններ. Թղթաբանության պարզեցում և էլեկտրոնային դիմումների համակարգի գործարկում։

Բաց կառավարում և պատասխանատու աշխատանք յուրաքանչյուր բնակչի առջև։

2Ենթակառուցվածքներ և համաչափ զարգացում
  • Համաչափ մոտեցում. Բոլոր 14 բնակավայրերում կենսական ենթակառուցվածքների հավասար հասանելիություն։
  • Խնդիրների քարտեզագրում. Յուրաքանչյուր բնակավայրի առաջնահերթությունների ներառում համայնքային ծրագրերում։
  • Միջավայրի արդիականացում. Խմելու և ոռոգման ջրի, ճանապարհների, լուսավորության և ժամանցի տարածքների բարեկարգում։
  • Բնակֆոնդի պահպանում. Բազմաբնակարան շենքերի տանիքների, մուտքերի փուլային վերանորոգում։

Բոլոր 14 բնակավայրերի հավասարաչափ զարգացում։

3Տրանսպորտային համակարգ և կապ
  • Ուսանողական երթուղի. Բաղրամյան համայնքի բոլոր 14 բնակավայրերի ուսանողների համար դեպի Երևան անվճար ուղևորափոխադրում։
  • Կապ մարզկենտրոնի հետ. Բոլոր բնակավայրերից դեպի մարզկենտրոն հանրային տրանսպորտի կանոնավոր չվացուցակի ապահովում։

Անվտանգ, հասանելի և անխափան տրանսպորտային կապ։

4Մաքուր միջավայր և աղբահանություն
  • Կանոնավոր աղբահանություն. Աղբամանների թվաքանակի ընդլայնում և հստակ չվացուցակի սահմանում։
  • Ապօրինի աղբանոցներ. Հարակից տարածքներում, ձորերում և դաշտերում ապօրինի աղբավայրերի վերացում։

Մաքուր, խնամված և էկոլոգիապես անվտանգ բնակավայրեր։

5Կրթություն, մշակույթ, սպորտ և երիտասարդություն
  • Նախադպրոցական կրթություն. Մանկապարտեզների վերանորոգում ու վերազինում՝ կառավարման ընթացքում ապահովելով անվճար համակարգի ներդրում։
  • Աջակցություն դպրոցներին. Սերտ համագործակցություն դպրոցների հետ՝ կրթական միջավայրի բարելավման նպատակով։
  • Մշակութային կյանք. Մշակույթի տների վերանորոգում, արտադպրոցական խմբակների ստեղծում և միջոցառումների կազմակերպում։
  • Սպորտ. Մարզադահլիճների, մինի-ֆուտբոլի դաշտերի կառուցում/վերանորոգում և մարզիկների խրախուսում։
  • Երիտասարդություն. Ոչ ֆորմալ կրթության, սեմինարների և Երիտասարդական խորհրդի միջոցով երիտասարդների ներգրավում կառավարմանը։

Կրթված, մշակութապես ակտիվ և նախաձեռնող երիտասարդություն։

6Տնտեսական զարգացում և գյուղատնտեսություն
  • Ոռոգման ջուր. Ներհամայնքային ցանցերի փուլային վերանորոգում, ջրի կորուստների նվազեցում։
  • Մթերում և իրացում. Աջակցություն տեղական արտադրողներին և վերամշակողների հետ ուղիղ կապերի հաստատում։
  • Դաշտամիջյան ճանապարհներ. Դաշտամիջյան ճանապարհների պարբերական հարթեցում և անցանելիության ապահովում։

Զարգացած գյուղատնտեսություն և տնտեսապես ինքնաբավ համայնք։

7Համայնքային հոգատարություն, ընտանիք և առողջություն
  • Սոցիալական աջակցություն. Դժվարին իրավիճակներում գտնվող ընտանիքների համար հասցեական աջակցության համակարգ։
  • Երեխաներ և տարեցներ. Երեխաների իրավունքների պաշտպանություն, տարեցների համար ժամանցի կենտրոնների ստեղծում։
  • Առողջապահություն. Գյուղական բուժկետերի ու ամբուլատորիաների շենքային պայմանների բարելավում և վերազինում։

Հոգատար համայնք, որտեղ յուրաքանչյուր բնակիչ պաշտպանված է։

Մեր գլխավոր նպատակն է ձևավորել բնակչի կողքին կանգնած, հաշվետու համայնքապետարան և միասին կառուցել ապահով, բարեկարգ ու հպարտանալի Բաղրամյան համայնք։

Համայնքի գյուղերում

Ապագան կառուցում ենք միասին։

ՏալվորիկՔարոզարշավ
ՏալվորիկՔարոզարշավ Տալվորիկ գյուղում
ՎանանդՔարոզարշավ Վանանդ գյուղում

Նամակ Դալարիկից

Բնակիչների դիմումը Մհեր Հարթենյանին

Արդեն շուրջ հինգ տարի է՝ մեր գյուղում տրանսպորտային միջոց չի գործում, ինչի հետևանքով երեխաները ստիպված են մեծ դժվարությամբ Դալարիկից հասնել Հոկտեմբերյան՝ դասերի, պարապմունքների և այլ անհրաժեշտ զբաղմունքների մասնակցելու համար։

Մեր ցանկությունն է տեսնել մեր գյուղը զարգացած, բարեկարգ և այնպիսի պայմաններով, որտեղ բնակիչներն ու հատկապես երեխաները ստիպված չեն լինի ամեն օր բախվել նման դժվարությունների։

Գրեք Մհերին

Ձեր գյուղի խնդրի կամ առաջարկի մասին։